Խորհրդարանում նոր ավանդույթ է ձեւավորվել՝ թիկնապահներով կամ օգնականների ուղեկցությամբ շրջելու ավանդույթ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում մեր թղթակիցը նկատել է, որ գնալով ավելի է ամրապնդվում տենդենցը, որ պատգամավորները խխուսափում են ԱԺ միջանցքներում մենակ քայլելուց։ Եվ դա անում են մասնավորապես Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Օրինակ, գեներալիտետը, խոսքը Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի մասին է, շրջում է մի ամբողջ պոլկի ուղեկցությամբ։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ ցանկանում է դուրս գալ դահլիճից, աչքով է անում լրագրողների օթյակում նստած իր օգնականին, որ վերջինս մինչ իր դուրս գալն արագ հասնի դահլիճի դռների մոտ, Շարմազանովի առաջ դուռը բացի եւ նրան դահլիճից ուղեկցի իր աշխատասենյակ։ Անգամ այնպիսի նորելուկ պատգամավորներ, որ որեւէ մեկի կողմից լուրջ չեն ընկալվում, օրինակ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, միշտ շրջում է իր երկու օգնականների ուղեկցությամբ։ Իր օգնականի ուղեկցությամբ է սկսել շրջել նաեւ Շմայսը՝ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























