Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 06.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, իսկ վարորդը ստացել է ոտքերի վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանատան մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 43-ամյա Մ. Հարությունյանը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տուժածին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:


























