Այսօր` հունիսի 27-ի վաղ առավոտվանից, Երեւանի երկնքում ուղղաթիռներ են շրջում:  Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ այսօր տեղի է ունենում օդուժի օրվան նվիրված միջոցառման փորձը:

«Հունիսի 28-ին, առավոտյան` ժամը 09:00-ին, Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի է ունենալու ՀՀ ԶՈւ ավիացիայի, հակաօդային պաշտպանության զորքերի եւ ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն եւ ցուցադրական թռիչքներ`  նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին»,- նշեց նա: