Նախօրեին երեկոյան Աթենքում զանգվածային բախումներ են եղել ցուցարարների եւ իրավապահ մարմինների միջեւ։
Երթի մասնակիցները, ովքեր բողոքում էին կառավարության կայունացման ուղղված միջոցների դեմ, փորձել են ներխուժել խորհրդարան։ Greece Today-ի հաղորդմամբ, ոստիկանությունը մահակներով, արցունքաբեր գազով եւ աղմուկ հանող նռնականետերով փորձել է կանգնեցնել ցուցարարներին։
Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Այսօր բողոքի ակցիաներին կմիանան նաեւ ուսուցիչների, պետական ծառայողների եւ տրանսպորտային միջոցների ներկայացուցիչների արհմիությունները։ Ոստիկանությանն ավելի դժվար կլինի կարգ ու կանոն պահպանել Հունաստանի մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում, որոնք բռնկված են ցույցերի ալիքով։
Աղբյուրի փոխանցմամբ, Եվրամիության գրասենյակի առջեւ հույներն այրել են Եվրամիության դրոշը,`բողոքելով Եվրամիության գործողությունների դեմ, որը պահանջում է երկրին վճարել 300 միլիարդանոց պարտքը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը կառավարությունը հայտարարել է պետծառայողների եկամուտների կրճատման եւ թոշակների վճարման դադարեցման, ինչպես նաեւ հարկերի բարձրացման մասին։ Այս միջոցները, պաշտոնյանների կանխատեսումներով, պետք է դուրս բերեն երկիրը ծանր եւ երկար ֆինանսական ճգնաժամից։



























