Չնայած հերթական ճգնաժամին, 2000-ականների երկրորդ կեսը երիտասարդ գործարարների համար աճի լայն հնարավորություններ է ստեղծել: Forbes-ը կազմել է մինչեւ 33 տարեկան ռուսաստանցի միլիոնատերերի ցանկը, որում ընդգրկված է հայազգի Գեւորգ Սարգսյանը:
Առաջին տեղում 30-ամյա Իլյա Շերշնեւն է՝ 100 մլն դոլարով: Երկրորդ տեղում Դմիտրի Սալիխովը՝ 280 մլն ռուլբի ունեցվածքով: Երրորդ տեղում՝ 27-ամյա Անդրեյ Գուզաիրովն է՝ 20 մլն դոլար կապիտալով:
Գեւորգ Սարգսյանը 8-րդ տեղում է, իսկ նրա ունեցվածքը կազմում է 1,5 մլրդ ռուբլի: Սարգսյանն աշխատել է ֆինանսների նախարարությունում, իսկ 2006թ. հիմնել է Innova ընկերությունը, որը զբաղվում է խաղային ծրագրերի մշակմամբ:


























