Հուլիսի 27-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35կմ-ում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետեւանքով մոտ 70 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 06UL084 պետհամարանիշի բեռնատարը եւ 70 մարդատար ավտոմեքենա:





























