Կոնգոյի Դոմոկրատական Հանրապետությունում  խոլերայի համաճարակ է  արձանագրվել: Հիվանդությունն արդեն 257 մարդու կյանք է խլել:

ՄՍԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալներով` Կատանգա նահանգում  խոլերայով հիվանդացության 11 100 հազ. դեպք է արձանագրվել: Վարչության ներկայացուցիչը Ժնեւում հայտարարել է, որ համաճարակի բռնկման էպիկենտրոնը Լուբումբաշի քաղաքն է եղել, որտեղ մայիսից հիվանդությամբ վարակվել է 6 հազ. մարդ:  Խոլերայի բռնկման հիմնական պատճառը  մաքուր ջրի հնարավորության բացակայությունն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: