Ամուսնացած Ճապոնացիների կեսից ավելին` 55,2 տոկոսը կարծում է, որ ընտանեկան հարաբերություններում պակասում է սեքսը, հայտնում է «ասահի Սիմբուն» թերթը:
Առցանց հետազոտությանը մասնակցել են 14100 կանայք եւ տղամարդիկ` 20-ից 69 տարեկան:
Չամուսնացածների 20 եւ ամուսնացածների 55,2 տոկոսը դժգոհել է սեքսի պակասից: Ընդ որում, պաշտոնապես ամուսնացածները խոստովանել են, որ ամսական սեքսով զբաղվում են միջին 1,7 անգամ, իսկ ամուսնությունը չգրանցածները` 4,1 անգամ:
Տղամարդկանց 75,2 եւ կանանց 35,8 տոկոսը հայտնել է, որ կցանկանար ավելի հաճախ զբաղվել սեքսով:





























