Օբամայի վարչակազմը պայմանավորվել է Կոնգրեսի առաջնորդների հետ, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հետագա առաջընթաց չունենա։

«Մենք ենթադրում ենք, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,- մարտի 5-ին լրագրողներին հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, Սպիտակ տունը վախենում է ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ հետ հարաբերությունների վատացումից, որը ԱՄՆ շահերի տեսանկյունից կարեւոր դեր է խաղում Իրաքում, Իրանում, Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո մարտի 4-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին N252 բանաձեւը։ «Կողմ» էին քվերակել 23, «դեմ»՝ 22 կոնգրեսականներ։

Ի պատասխան դրան՝ Թուրքիան հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Նամըք Թանին։