Երկու բաժակ կակոն ավելորդ քաշից տառապող մարդկանց թույլ կտա վերահսկել այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է, օրինակ, դիաբետը: Մկների վրա կատարված գիտափորձը ցույց է տվել, որ այն կրծողները, որոնց կակաո է տրվել, ավելի քիչ են հակված բորբոքումների, հաղորդում է «Foodclean.ru»-ն:
Գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ մկները, որոնց սննդին կակաո է ավելացվել, ավելի քիչ են տառապում բորբոքումներից: Ինսուլի մակարդակը նրանց արյան մեջ 27%-ով ցածր է եղել այն կրծողների համեմատ, որոնք կակաո չեն օգտագործել: Բացի այդ, 32% -ով նվազել է լյարդում ճարպերի ցուցանիշը:



























