Ամերիկացի գիտնականները հաշվարկել են, թե տարբեր տնային կենդանիները ինչ չափի վնաս կարող են հասցնել իրենց տերերին: Վնասի ընդհանուր չափը կազմել է տարեկան 3 մլրդ դոլար:

Ըստ մասնագետների` գաջետներն ամենաշատը չեն դիմանում շների եւ կատուների ատամների փորձությանը:«SquareTrade» ընկերության մասնագետները պարզել են, որ տարվա ընթացքում արձանագրվում է սարքերի վնասման ավելի քան 8 մլն դեպք, որոնց մեկ երրորդը` շների ատամների պատճառով, որոնք հետաքրքրություն են դրսեւորել սմարթֆոնների նկատմամբ: Նույն պատճառով, ինչպես պնդում են փորձագետները, վնասվում են յուրաքանչյուր երեք գաջետից երկուսը, հաղորդում է «ԻնետերՆովոստին»:Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում համակարգչային տեխնիկայի համար, քան կատուները: Նշվում է, որ արուները մոտ 50 % -ով ավելի վտանգավոր են: