Թուրքիան երբեք ճնշման տակ տակ չի ընդունի որոշում, որին չի հավատում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսեի արտաքին հարաբերությունների հաձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման փաստը:
Գյուլը, մասնակցելով Գեղեցիկ արվեստների համալսարանի 127-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը, նշել է. «Որոշման մեջ թուրք ազգի նկատմամբ որեւէ հարգանք չկա: ԱՄՆ-ի պես երկրում քաղաքական գործիչները ինչպես են օգտագործում քվեները: Իրենց ընտրատարածքներում հայ համայնքից 3 կամ 5 քվե ստանալու համար իրենց դաշնակից երկրի դեմ են քվեարկում»:
Ըստ Գյուլի՝ Թուրքիայի դեմ «քվեարկողներին խնդրո առարկա որոշման մեջ հիշատակվող պատմությունից հարցեր տաք` երեք րոպե չեն կարող խոսել»:
«Դա շատ անհանգստացնող է: Եթե աշխարհին ուղղություն ցույց տվող երկրի քաղաքական գործիչները այդպես են իրենց դրսեւորում, ապա աշխարհին հետաքրքրող իրադարձություններից ինչպես են գլուխ հանելու: Իրականությունն այն է, որ Թուրքիան երբեք ճնշման տակ տակ չի ընդունի որոշում, որին չի հավատում: Այդ որոշումը տարածաշրջանում խաղաղության համար գործադրած ջանքերին վնաս է հասցնում»,- ասել Աբդուլլահ Գյուլը:



























