ԱՄՆ-ում  նույնասեռ ամուսնություններն օրինականացնելուց հետո Քալիֆորնիայի հարյուրավոր բնակիչներ սկսել են զբաղվել իրենց զուգընկերների համար «գրին քարտեր»  ձեռք բերելու գործով:

ԱՄՆ-ում  ապրում է 26 հազար նույնասեռական զույգ, որտեղ ամուսիններից մեկը քաղաքացիություն չունի: Այսուհետ բոլոր գեյ-ամուսինները կարող են  բազմաթիվ դաշնային արտոնությունների եւ իրավունքների հավակնել, այդ թվում նաեւ  իրենց զուգընկերոջ իմիգրացիոն կարգավիճակի փոփոխության հետ կապված: Այդպիսով, այժմ օրինական նույնասեռ ամուսնություն կնքած ցանկացած մարդ իրավունք ունի «գրին քարտ» ստանալ, իսկ հետո նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիություն, գրում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական էր ճանաչել  ամուսնության մասին դաշնային օրենքը, ըստ որի ամուսնություն է միայն տղամարդու եւ կնոջ միջեւ միությունը:

ԱՄՆ գերագույն դատարանը փաստացի օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները