Չինացիներին օրենքով պարտավորեցրել են հոգ տանել տարեց ազգականների մասին եւ նրանց նկատմամբ վատ վերաբերմունք թույլ չտալ: «Տարեցների իրավունքների եւ շահերի մասին օրենքում» կատարված համապատասխան փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից:
Օրենքով սահմանվում է որ առանձին ապրող ազգականները պետք է հաճախ այցելեն տարեցներին: Գործատուները պարտավոր են դրա համար արձակուրդ տրամադրել: Բացի այդ, երկրում սահմանվել է տարեցների օր, գրում է «Ժենմին ժիբաո» թերթը:
Նոր կանոնների սահմանումը կապված է նրա հետ, որ տարեցների թիվը Չինաստանում հետեւողականորեն աճում է (2010թ. տարեցների թիվը կազմել է 178 մլն, իսկ 2025թ. ակնկալվող թիվը՝ 487 մլն մարդ), իսկ ազգականներն ավելի քիչ են հոգ տանում նրանց մասին, գրում է Lenta.ru-ն:





























