«Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կարգին հաղորդումը» փակվել է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեցին նաեւ «Արմենիա» հեռուստաընկերությունում: «Արմենիա TV»-ից հայտնեցին, որ հաղորդման հեղինակները՝ Հայկ Մարությանը (Հայկո) եւ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) նոր նախագիծ են ստեղծում՝ «2 ու կես» անվանումով: Նշենք, որ հեռուստաընկերության ադմինիստրատիվ բաժնից հրաժարվեցին նշել հաղորդումը փակելու պատճառը, սակայն մեր տեղեկություններով՝ «Կարգին հաղորդումը» փակվել է ՀՌԱՀ-ի ընդունած նոր չափորոշիչների պատճառով, համաձայն որոնց՝ առավոտյան 7-ից մինչեւ գիշերվա ժամը 1-ը չի կարելի եթեր հեռարձակել բռնություն, էրոտիկա կամ ժարգոնով հայերեն պարունակող հաղորդումներ:




























