Լեհաստանի Մազովեցյան վոյեվոդության Պլոնսկ համայնքում ֆերմերը դաշտային աշխատանքների ընթացքում Երկրորդ աշխարհամարտի տարիների ավելի քան 700 վտանգավոր զինամթերքի մնացորդներ է հայտնաբերել: Գտածոները գտնվում էին տնտեսական շինություններից ընդամենը 20 մետր հեռավորության վրա, հայտնում է RMF 24-ը:
Հայտնաբերվածի թվում եղել է 271 միավոր հրաձգային զինամթերք, 109 ձեռքի ռումբ, նռնականետերի 174 զինամթերք, 56 պայթուցիչ և ևս 100 այլ վտանգավոր առարկա:
Դեպքի վայր է անմիջապես կանչվել Կազունի զորամասի սակրավորական պարեկը: Զինվորականները դուրս են բերել և վնասազերծել հայտնաբերված զինամթերքը:
Անսովոր գտածոն հերթական անգամ հիշեցում է դարձել այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից ավելի քան 80 տարի անց լեհական հողում դեռևս պահպանվում են այդ ժամանակաշրջանի մահացու վտանգավոր զինամթերքները:
Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել չպայթած զինամթերքի նմանվող առարկաներ հայտնաբերելիս․ անհրաժեշտ է անմիջապես հեռանալ անվտանգ տարածություն, չմոտենալ և չդիպչել գտածոյին, ինչպես նաև թույլ չտալ կողմնակի անձանց մոտենալ դրան:





























