1994 թվականից սկսած՝ 16 տարվա ընթացքում ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի կարողանում հասկանալ, որ Հայաստանը վարժանքներ չի իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը «Լեռնային Ղարաբաղի տարածքում լայնամասշտաբ վարժանքների եւ ռազմական մանեւրների մասին»:
Նշենք, որ նախօրեին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել ԼՂՀ տարածքում հայկական ԶՈՒ-ի մարտական վարժանքների մասին: Մասնավորապես 1news.az գործակալությունը հաղորդում է, որ վարժանքներն անցել են զրահատեխնիկայի, հրետանու եւ հրթիռային կայանների մասնակցությամբ՝ Աղդամի շրջանում:



























