Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 4-ին հեռախոսով քննարկել են ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի մշակումն ու Մերձավոր Արեւելքի հարցով միջազգային միջնորդների «քառյակի» նիստի նախապատրաստումը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն, զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ ռազմավարական երկխոսության արդիական թեմաները. «Քննարկվել են պայմանագրի աշխատանքներն ավարտին հասցնելու առաջնահերթությունները»:
Բացի այդ, կողմերը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արեւելքի հարցով միջազգային միջնորդների «քառյակի» նիստի վերաբերյալ, որը կայանալու է մարտի 19-ին, նաեւ քննարկել են իրանական միջուկային ծրագիրը:



























