Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան եւ Երեւանի «Փյունիկի» խաղացող 37 ամյա Սարգիս Հովսեփյանը մեկնաբանել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին լուրերը եւ կիսվել երիտասարդ մնալու բանաձեւով։
"Հայաստանյան թերթերը եւս գրել էին, որ ես թողել եմ ֆուտբոլը։ Որտեղի՞ց են վերցրել այդ տեղեկատվությունը։ Ես թեթեւ վնասվածք ունեի, ինձ ժամանակ էին տվել բուժվելու։ Հավանաբար լրագրողները եկել են մարզաբազա, ինձ չեն տեսել թիմում եւ միանգամից որոշել են սենսացիա անել։ Դեռ վաղ է, որ ես թողնեմ ֆուտբոլը։ Հույս չունենաք։
Դժվար չե՞ն մարզումները։
Կարծում եմ, որ եթե ինչ-որ բանում զիջեի երիտասարդներին, ապա ինձ դուրս կհանեին «Փյունիկից», առավել եւս ազգային հավաքականից։ Իմ տարիքում անընդհատ պետք է մարզված վիճակում լինես։ Ցանկացած սխալ միշտ վերագրում են տարիքին։
Երիտասարդ մնալու բանաձեւ ունե՞ս։ Նախապատրաստություն, ռեժիմ, դե գեներն էլ իրենց նշանակությունն ունեն։
Ռեժի՞մ։ Դե որ հայը չի սիրում խորոված եւ հինգաստղանի կոնյակ։ Խորովածը ռեժիմին չի խանգարի։ Պարզապես պետք է ճիշտ ժամանկին եւ չափի մեջ։ Իսկ կոնյակը ես ընդհանրապես չեմ օգտագործում։ Հիասթափեցրի՞։ Ինձ դուր չեն գալիս թունդ խմիչքներ։ Խաղից հետո մեծ հաճույքով կարող եմ խմել գարեջուր, որպեսզի ավելի շուտ վերականգնվեմ։
Ե՞րբ է ավարտվում «Փյունիկի» հետ պայմանագիրը։
Ես հիմա պատրաստվում եմ նոր պայմանագիր ստորագրել։ Թեեւ պայմանագիրը ձեւականություն է։ Մենք ղեկավարության հետ բոլոր մանրամասնությունները կքննարկենք։ Եթե ես նույնիսկ ստորագրեմ նոր երկարաժամկետ հեռանկարային պայմանագիր եւ ինչ-որ պահի հասկանամ, որ չեմ կարողանում օգուտ բերել թիմին, կրկնում եմ, անմիջապես կլքեմ «Փյունիկը» ,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Սպորտ Ուիկենդ պարբերականը»։



















