21-րդ դարի առաջին տասնամյակն ամենաշոգն է եղել 1850թ-ից` կանոնավոր օդերեւութաբանական դիտարկումներն սկսելուց ի վեր, եւ տաքացման տեմպերն աճում են, ասվում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակեչրպության հաշվետվության մեջ:
«Հաշվետվությունը ցույց է տալիս, որ վերջին 40 տարվա ընթացքում գլոբալ տաքացումն արագացել է, եւ 1991-2000թթ. եւ 2001-2010թթ. տաքացման տեմպերն աննախադեպ են եղել»,-պարզաբանել է ՀՕԿ գլխավոր քարտուղար Միշել Ժարոն:
Կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել են ջերամաստիճանի եւ տեղումների վերաբերյալ տվյալները ողջ աշխարհում եւ հայտարարել, որ XXI դարի առաջին տասնամյակում միջին ջերմաստիճանը կազմել է 14,47 աստիճան, ինչը 0,47 աստիճանով բարձր է 1961-1990 թթ. եւ 0,21 աստիճանով` 1991-2000 թթ. միջին ջերմաստիճանից: Մեկ տասնամյակի ընթացքում տաքացման պատճառով մահացել է ավելի քան 370 հազար մարդ, սա 20%-ով ավելին է 1991-2000 թթ. ցուցանիշի համամետ:
Ջերմաստիճանի տաքացումն ուղեկցվում է Արկտիկայում սառույցների հալոցքով, ինչի արդյուքնում ծովի միջին մակարդակը տարեկան ավելացել է 3 մմ-ով:





























