Իսրայելցի հնագետները պարզել են, որ շիրիմները ծաղիկներով զարդարելու տարածված ավանդույթը 13, 7 հազար տարվա պատմություն ունի: Դրա ապացույցներ են հայտնաբերվել Կարմել լեռան Ռակեֆետ քարանձավի պեղումների ժամանակ:

Այդ տարածքում, Հայֆա քաղաքից ոչ հեռու, նատուֆիական մշակույթի ներկայացուցիչներ են բնակվել: 13 700 - 11 700 տարի առաջ նրանք հարազատների շիրիմները ծածկել են փափուկ հողով, իսկ վրան ծաղիկներ աճեցրել:

Գիտնականները ենթադրում են, որ ծաղիկների առկայությունը կապ չունի հանգուցյալի սեռի , տարիքի, հասարակության մեջ ունեցած դիրքի հետ: