Միասեռ ամուսնությունների մոտ 200 հակառակորդներ հուլիսի 3-ի գիշերը գնացել են Ելիսեյան պալատ՝ հերթական ասելու, որ իրենք դեմ են միասեռ ամուսնություններն արտոնող օրենքի ընդունմանը եւ գեյ-զույգերի կողմից երեխաների որդեգրմանը, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Ակցիան Փարիզի իշխանությունների հետ համաձայնեցված չի եղել: Նախագահի նստավայրի մոտ հերթապահող ստիկանությունը ցրել է ցուցարարներին: Ձերբակալվել է 4 մարդ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Միասեռ ամուսնություններն արտոնող եւ նույնասեռ զույգերին երեխա որդեգրել թույլ տվող օրենքը Ֆրանսիայի նախագահը ստորագրել է մայիսի 18-ին: Երկրում առաջին միասեռ ամուսնությունը գրանցվել է մայիսի 29-ին հարավային Մոպելյե քաղաքում:

Մայիսի վերջին Փարիզում օրենքի դեմ զանգվածային ակցիա է տեղի ունեցել: Ոստիկանության տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է 150 հազար մարդ: Արդյունքում ձերբակալվել է 300 հոգի: