Միացյալ Նահանգները մտադիր է կատարել իր խոստումը եւ հանել իր բոլոր զորքերը Իրաքից 2011թ. վերջին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ կիրակի Սպիտակ տանը հանդես գալով Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններին նվիրված հայտարարությամբ:
Ինչպես հայտնել է նախագահը, 2010թ. կավարտվի մարտական առաքելությունը. «Մենք կշարունակենք խորհուրդներ տալ եւ աջակցել Իրաքի անվտանգության ուժերին, իրաքցի գործընկերների հետ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել, պաշտպանել քաղաքացիական անձանց: Իսկ հաջորդ տարվա վերջին ողջ ամերիկյան զորքը դուրս կբերվի Իրաքից»:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին՝ Օբաման նշել է, որ դրանք «Իրաքի պատմության կարեւոր փուլ են դարձել»:
Նրա խոսքով, այդ քվեարկությունը հստակ ցույց է տալիս, որ Իրաքի ապագան պատկանում է նրա ժողովրդին, հաղորդում է «Վեստին»:




























