Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ:

Սահակյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի կանայք, ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք արժանի եք մեծ գնահատանքի ու խոնարհումի: Ձեր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ եք պահում ընտանեկան օջախի կրակը, պահպանում ու զարգացնում ազգային արժեքներն ու ավանդույթները, դաստիարակում մեր հետնորդներին: Դուք հանդիսանում եք կյանքի շարունակության, ժողովրդի հարատևման խորհրդանիշը»:

ԼՂՀ նախագահը նշել է նաեւ, որ «Արցախի կանանց վիճակվել է տղամարդկանց հետ կողք կողքի պաշտպանել հայրենի հողը, կառուցել ազատ ու անկախ պետություն, ակտիվ մասնակցություն ունենալ մեր հանրապետության կենսագործունեության բոլոր բնագավառներում»: