Վրացական Georgian Airways ավիաընկերությունը, որը հունվարին ուղիղ չվերթեր էր կատարել Մոսկվա, Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին հարցում է ուղարկել։ Այս մասին մարտի 8-ին հայտարարել է ավիաընկերության հասարակյկայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նինո Գիորգոբիանին։
«Մարտի 28-ից ամբողջ աշխարհում ավիացիայում նոր գարնանային սեզոն էսկսվում։ Մենք ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին հարցումներ ենք ուղարկել բոլոր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։ Եթե ավիահաղորդակցության վերականգնման համաձայնություն ձեռք բերվի, մենք կսկսենք թռիչքների իրականացումը»,- հայտարարել է Գիորգոբիանին։
Հիշեցնենք, որ այսօրվա իր ելույթում Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանաձեն դրական էր արտահայտվել այս հարցի շուրջ։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ դժվարությունները միայն տեխնիկական են, եւ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ ավիահացղորդակցությունը։



























