Երկուշաբթի Թուրքիայի արեւելքոմ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է 57, տուժել 70 մարդ։

Երկրաշարժից ամենաշատը տուժել են Էլյազիգի եւ Բինգյոլի նահանգները, որտեղ ցնցումները քանդել են տներ եւ մինարեներ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ քաղաքից 40 կմ արեւմուտք՝ 10 կմ խորության վրա։

Սեյսմոլոգները Թուրքիայում նոր ստորերկրյա ցնցումների են սպասում։ Հզոր երկրաշարժը, Բոսֆորի համալսարանների գիտնականների կարծիքով, կարող է գրանցվել մոտ ժամանակներս Մարմարա ծովում՝ Ստամբուլի մոտ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։