Մարտի 8-ին Աարաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում քննարկվել են հունվարին Հայաստանի փոխվարչապետի՝ ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպանը թագաժառանգին փոխանցեց նաեւ փոխվարչապետի շնորհակալական նամակը և Երևան այցելելու հրավերը:



























