Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող Ուկրաինական հյուպատոսություն մտնել ցանկացող երկու հոգի վիճաբանության մեջ են մտել անվտանգության աշխատակիցների հետ։ Հյուպատոսության անվտանգության աշխատակիցները նկատելով, որ այդ անձանց մոտ զենք կա, արագ վնասազերծել են երկու զինված անձանց։

Հյուպատոսություն մուտք գործել ցանկացողներից մեկը՝ Վոլքան անունով վիրավոր անձը, արագ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսի մոտից հայտնաբերվել է ձեռքի նռնակ։

Հայտնի է դարձել, որ զինված անձանցից մեկը խնդիրներ է ունեցել իր ուկրաինացի կնոջ հետ եւ այդ պատճառով է ցանկացել մտնել հյուպատոսություն։

Մեկ այլ տեղեկության համաձայն, ոմն Վոլքանը Ուկրաինայում ոստիկանության կողմից ենթարկվել է խոշտանգման եւ այդ պատճառով ցանկացել է վրեժ լուծել։