Բելգիայում՝ Մոնս քաղաքի կայարանում մարտի 9-ին, ժամը 5-ի սահմաններում գծերից դուրս է եկել ուղեւորատար գնացքը: Վթարի ժամանակ, ինչպես հաղորդում է Belga գործակալությունը, գնացքում ուղեւորներ չեն եղել, ոչ ոք չի տուժել: Առաջիկա ժամերին շարժակազմը կրկին կդրվի ռելսերի վրա:

Երեք շաբաթվա ընթացքում դա Բելգիայում երրորդ երկաթուղային վթարն է:

Մարտի 4-ին երկու բեռնատար գնացքներ իրար էին բախվել Գլոն քաղաքի կայարանի մոտ, մեքենավարներից մեկը վնասվածքներ էր ստացել:

Անցած ամիս երկու ուղեւորատար գնացաքների ճակատային բախումից զոհվել էին 18 մարդ, ավելի քան 170-ը՝ վնասվածքներ ստացել: