Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հուլիսի 6-ին թեթեւ վիրահատության է ենթարկվել:

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Մասլաք Աջըբադեմ հիվանդանոցում Թուրքիայի նախագահը աջ ականջի վիրահատություն է տարել, որն ըստ բժիշկների, հաջող է անցել: Գյուլի աջ ականջի միջնամասում պրոթեզ է դրվել: Վիրահատությունից հետո Թուրքիայի նախագահը 4-օրյա հանգստի է անցել:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը նախորդ տարի ականջի հիվանդանության պատճառով չէր մասնակցել Թուրքիայի հաղթանակի օր համարվող օգոստոսի 30-ի տոնակատարություններին: