Հայաստանում գինու արտադրությունից առաջացած թափոնների վերամշակման հարցը լուծված չէ: Այս մասին հուլիսի 10-ին լրագրողներին է հայտարարել է Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Այդ թափոնների վերամշակման գործարանի ստեղծումը հաջողությամբ չի ավարտվել: Իսկ թափոնների նկատմամբ վերահսկողության բացակայությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում գինու եւ կոնյակի կեղծիքների համար: «Այն դեպքում, երբ չգիտեք, թե որ արտադրողի մոտ որքան թափոն է առաջացել, չեք կարող իմանալ, թե որքան խաղող է նա մթերել: Դա կարող է անբարեխիղճ արտադրողի ձեռքերին ազատություն տալ»,-բացատրել է Հարությունյանը:
Որպեսզի ճզմված խաղողից դուրս եկած գինին իսկական խաղողի գինու տեղ չհրամցնեն, Հայաստանում արգելված է դրա արտադրությունը: Սակայն խաղողի թափոնների խնդիրը չի լուծվում: Խոշոր ընկերությունները դրանք թորում են օղու համար, մանրներն ի վիճակի չեն վճարել տարեկան 15 մլն դրամի տուրք, որը պետությունը չի պատրաստվում նվազեցնել: «Փաստացի, մի քանի տասնյակի հետաքրքրությունները ավելի կարեւոր են, քան երկրում գինեգործության զարգացումը»,-ընդգծել է նա:
Թափոնների վերամշակման գործարանում պոտենցիալ ներդրողը հրաժարվել է աշխատել Հայաստանում, քանի որ արտադրողները պայմանավորված հիմքի վրա չեն երաշխավորել ճզմած նյութի ապահովումը: Չի եղել նաեւ դրանցում սպիրտի եւ շաքարավազի նվազագույն քանակի վերաբերյալ երաշխիք, որոնք անուղղակիորեն կարգավորվում են «խաղողի հիմքով ալկոհոլային խմիչքների վերաբերյալ» օրենքի շրջանակներում. Խաղողից գինու դուրսբերումը չպետք է գերազանցի 85 տոկոսը:
«Այդ ամենը խանգարում է վերամշակել գինու եւ կոնյակի թափոններն ու դրանից հավելյալ եկամուտ ստանալ»,-հավելել է Ավագ Հարությունյանը:





























