Միլանում եւ դրա մերձակայքում իտալական հատուկ ծառայությունների իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է արտասահմանցիների մի խումբ, որի անդամները մեղադրվում են բնակարանային կողոպուտ իրականացնելու մեջ: Կասկածյալների թվում Վրաստանի տասը քաղաքացիներ են եւ մեկ ուկրաինացի, հաղորդում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով իտալական աղբյուրներին:

Բնակարաններից, որտեղ բնակվել են ձերբակալվածները, առգրավվել են գողացված ապրանքները, ինչպես նաեւ հատուկ գործիքներ, որոնց միջոցով նրանք կողպեքներ են բացել:

Բնակարանները կողոպտող հանցավոր խմբի մասնակիցների ձերբակալությունը սկսվել է դեռեւս նախորդ շաբաթ: Այդ ժամանակ ձերբակալվել էին 28 օտարերկրացիներ, որոնց մեծ մասը եւս Վրաստանի քաղաքացիներ էին: