Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն մտադիր չէ մասնակցել գեյ-շքերթի, որը Վիլնյուսում կկայանա հուլիսի 27-ին: Այս մասին նախագահը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես անձամբ երթերի չեմ մասնակցում: Մինչ օրս չեմ մասնակցել եւ չեմ էլ պատրաստվում մասնակցել»,-ընդգծել է նա, փոխանցում է DELFI-ն:
Այդ կերպ Գրիբաուսկայտեն պատասխանել Եվրախորհրդարանում հոլանդացի պատգամավոր Սոֆի Վելդի հրավերը` մասնակցելու գեյ-շքերթին: Մեկնաբանելով ակցիայի անցկացման վայրի վերաբերյալ վեճը` նախագահը հայտարարել է, որ այդ հարցը պետք է լուծի դատարանը:
«Հանուն հավասարության» երթի կազմակերպիչները ծրագրում են այն անցկացնել կենտրոնական պողոտաներից մեկում, մինչդեռ Վիլնյուսի քաղաքապետարանն արդեն երկու անգամ մերժել է նրանց` ակցիայի անցկացման համար առաջարկելով այլ վայր: Ակտիվիստները երկու անգամ քաղաքային իշխանությունների որոշումը բողոքարկել են դատարանում:
Ցույցին կմասնակցի մոտ 800 մարդ:





























