Եվրամիությունը պատրաստ է ապագայում եւս աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ընդգծելով, որ թեման ցավոտ է, Շտեֆան Ֆյուլեն հավելել է, որ հարցն, այնուամենայնիվ,  չի կարելի լռության մատնել ոչ Երեւանում, ոչ Բաքվում: Նա նաեւ Հայաստանին կոչ է արել ակտիվացնել ջանքերը՝ Մադրիդյան սկզբունքների հիմքով համաձայնության հասնելու ուղղությամբ:  Եվրամիությունն իր կողմից պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը եւ խաղաղության հաստատմանը: