Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է Ստավրոպոլի 3 բնակիչների բողոքի բավարարումը, ովքեր վիճարկել են նահանգային կառավաության որոշումը, որն արգելում է դպրոցներում հիջաբներ կրել, փոխանցում է ՌԱՊՍԻ-ն: Նահանգային դատարանի որոշմանը աջակցում է նաեւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը:

Մահմեդական իրավապաշտպան Մուսաեւը հայտարարել է, որ հիջաբներ կրելու արգելքի վերաբերյալ նահանգային կառավարության եւ դատարանի որոշումը  «երեխաների կողմից կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի» խախտում է, գրում է «Նովի Ռեգիոնը»:

Ստավրոպոլում հիջաբների հետ կապված պատմությունը սկսվել է այն բանից հետո, ինչ հոկտեմբերին դպրոցներից մեկը արգելել է ուսումնական հաստատություն թողնել աղջիկների, որոնք կրոնական հագուստ են կրել: Մահմեդական ծնողները բողոքել են դատախազությանը եւ սպառնացել դպրոցի տնօրենին:

Տեղի սալաֆիներին պաշտպանել է նահանգային մուֆտի Մուհամմեդ Խաջա Ռահիմովն ու «նախագահական օմբուդսմեն» Պավել Ասախովը` կոչ անելով հանդուրժողական լինել կրոնական հագուստի նկատմամբ: