Ադրբեջանի քննչական մեկուսարաններում, ժամանակավոր կալանքի վայրերում եւ ոստիկանության բաժանմունքներում մինչ օրս տանջում են ձերբակալվածներին, ինչը հաճախ հանգեցնում է մահվան, այս մասին «Էխո»-ին, ասել է ընդդեմ տանջամիջոցների կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբութովը ։

«Ես շատ անգամ ասել եմ, որ տանջանքների դեպքեր կան ոստիկանական բաժիններում եւ ժամանակավոր կալանքի այլ տեղերում, որի հետ պետք է պայքարել։Ադրբեջանը դեռ 1996 թ-ին միացել է պատժամիջոցների դեմ ուղղված ՄԱԿ-ի կոնվենցիային, իսկ 2002 թ-ից՝ Եվրամիության նմանատիպ կոնվենցիային։ Հետեւաբար, Ադրբեջանը պատասխանատվություն է վերցրել իր վրա, որ ձերբակալվածներին, կալանքի տակ գտնվողներին տանջել չեն կարող։ Եվ եթե նման փաստերը բացահայտվեն ու ապացուցվեն, ապա կատարվածի մեղավորները կպատժվեն Ադրբեջանի հանրապետության օրենքի ողջ խստությամբ։ Միլլի մեջլիսի կողմից այդ կոնվենցիան վավերացվել է։ Դրանից բացի, Ադրբեջանի հանրապետության Սահմանադրության հոդված 31-ն ու 46-ը կատեգորիկ արգելում են ոչ միայն տանջամիջոցները, այլեւ, ընդհանրապես, ձերբակալվածների դեմ վատ վերաբերմունքը։ Բայց, ցավոք, չնայած հիշյալ երկու կոնվենցիաներին ու Սահմանադրության կետերին, տանջելու դեպքեր լինում են»,- ասել է Բեհբութովը։

Նա նաեւ հայտնել է, որ նոյեմբեր ամսին հնարավոր է մասնակցի տանձամիջոցներին առնչվող ՄԱԿ-ի նիստին։ «Նոյեմբերին ՄԱԿ-ի տանջամիջոցների դեմ կոմիտեում հետաքննելու են տանջանքների դեպքերը Ադրբեջանում։ Եվ, հնարավոր է, այդ նիստին կմասնակցեմ եւ ես», ասել է ադրբեջանցի իրավապաշտպանը: