Հարեւանների հետ լավ հարաբերությունները Թուրքիան Եվրամիությանը մոտեցնելու պայմաններից է: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Կարող եք չկասկածել, որ մենք դրա կամար կօգտագործենք բոլոր հնարավորությունները: ԵՄ-ում անդամակցությունը հարեւանների հետ լավ հարաբերություններ է ենթադրում»,- հայտարարել է հանձնակատարը:
Ըստ նրա՝ Եվրոպան Թուրքիային կոչ է անում շարունակել այդ ուղղությամբ ջանքերը: Շտեֆան Ֆյուլեն հույս է հայտնել, որ տարին հաջող կլինի Եվրամիության հետ հարաբերությունների տեսանկյունից եւ կամրապնդվի հարաբերությունների կայուն զարգացումը:
Ֆյուլեն նշել է, որ մի կողմից կողմերը մոտեցել են ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրմանը, մյուս կողմից մոտ են վիզային ռեժիմի հեշտացման մասին երկխոսություն սկսելուն: «Հուսով ենք, որ այս դրական շարժը լավ կանդրադառնա Թուրքիայի եւ հարեւանների միջեւ հարաբերությունների վրա»,- ընդգծել է ԵՄ հանձնակատարը:





























