ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») եւ Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED) հուլիսի 11-ին Երեւանում կնշեն Հայաստանում երկրորդ «Թոփ Քլաս» ծրագրի ավարտը:

Ծրագիրն իրականացվում է 13 երկրներում (Եվրոպա, Հարավարեւելյան Ասիա եւ Աֆրիկա), որոնք CEED-ի համաշխարհային ցանցի կազմում են: Հայաստանը միակ Հարավկովկասյան երկիրն է, որտեղ այն գործում է:

«Թոփ Քլաս»-ը ստեղծվել է կայացած ընկերություններում աշխատող խոստումնալից եւ նպատակասլաց ձեռներեցների համար եւ համատեղում է պրակտիկ դասընթացներ, գործարար կապերի հաստատման միջոցառումներ, եւ մենթորինգ հաջողակ եւ փորձառու գործարարների կողմից: Ծրագրի ընթացքում քննարկվում են ձեռներեցության խթանմանը վերաբերող բազմաթիվ թեմաներ՝ բիզնեսի զարգացման ռազմավարության, առաջնորդության, բրենդի ձեւավորման եւ ֆինանսների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա կլինեն` 23 հայ ձեռներեցներ եւ բիզնես ղեկավարներ բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման, զբոսաշրջության, շինարարության եւ բանկային ոլորտներից:

Թոփ Քլաս մենթորներ եւ բանախոսներ, ինչպես օրինակ՝ Ռոդա Գրուփ ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ռոջեր Ստրաուքը, FruitsMax եւ Դավան Գրուփ ընկերությունների հիմնադիր, գործադիր ֆինանսական տնօրեն Դեյվիդ Բեքեթը, ինչպես նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի, Կոկա կոլա հելլենիք բոթլինգ ընկերության, Deem Communications-ի, LimeTech, SFL, SEAF Armenia ընկերությունների, տեղական եւ միջազգային մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչները: