Ավստրալիայի ոստիկանությունը որոնում էր բարեգործական կրպակ ներխուժողին, որը ենթադրվում էր, որ կողոպտել է այն: Սակայն նրանք հայտնաբերել են պիթոնի: Ինչպես պարզ է դարձել, հենց պիթոնն է անցք բացել առաստաղին ` երկրի հյուսիս-արեւելքում տեղակայված Քվինսլենդ նահանգում:

Երբ ոստիկանությունը «դեպքի վայր է» ժամանել, առաստաղին անցք է հայտնաբերել, կոտրված ամանեղեն եւ թափթփված հագուստ: «Կարծում էինք, որ մարդը տանիքից ցած է ընկել, քանի որ այն կիսով չափ կոտրված էր»,-պատմել է ոստիկաններից մեկը:

Անհաջող, կողոպտիչը», պարզվել է, 6 մետրանոց պիթոնն է եղել, որն ընկել է այն բանից հետո, ինչ տանիքը նրա ծանրությանը չի դիմացել: 17 կգ կշռով անկոչ հյուրը խանութում հայտնաբերվել է միայն հաջորդ օրը:

Օձին անվտանգ տարածքում ազատ են արձակել: