Իսրայելի ԱԳՆ-ն օտարերկրյա դիվանագետներին՝ իրենց պաշտոնական այցելությունների ժամանակ, տարել է սթրիփ-ակումբներ: Այս մասին խորհրդարանում մարմնավաճառության եւ «մարդկանց առեւտրի» դեմ պայքարի վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարել  «Խա-թնուա» կուսակցությունից պատգամավոր Դավիդ Ցուրը: Նա նշել է, որ այդ մասին իրեն հայտնել է իր «վստահելի աղբյուրը»:

Աղբյուրի համաձայն՝ Իսրայելի ԱԳՆ-ն իր հյուրերին ուղղորդում է նման վայրեր, որպեսզի նրանք հաճելի անցկացնեն իրենց ժամանակն Իսրայելում: Ցուրի ներկայացուցիչը նշել է, որ «սթրիփ-ակումբներն արգելված չեն օրենքով, բայց մեր ունեցած տեղեկություններով, այդ ակումբներում նաեւ սեռական բնույթի ծառայություններ են մատուցվում»:

Ցուրը կոչ է արել հետաքննություն անցկացնել եւ ստուգել իր ստացած տեղեկությունները, գրում է «Ռոսբալտը»:

ԱԳՆ-ն կտրականապես հերքել է պատգամավորի հնչեցրած մեղադրանքները: ԱԳՆ-ի ներկայացուցիչը դրանք անվանել է «երեւակայության արդյունք» եւ «զրպարտություն»: