Պակիստանի Կարաչի քաղաքում սպանվել է երկրի նախագահ Ասիֆ Զարդարիի անվտանգության ծառայության ղեկավար Բիլալ Շեյխը: Նա զոհվել է մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել Բիլալի ավտոմեքենայի մոտ: Միջադեպի հետեւանքով եւս երկու մարդ է զոհվել, մոտ 10 մարդ վիրավորվել է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես նշում է BBC-ն, սա առաջին մահափորձը չէ Բիլալ Շեյխի դեմ. մեկ տարի առաջ նրան փորձել էին սպանել իր տան մոտ, բայց այն ժամանակ Շեյխը հրաշքով կենդանի էր մնացել:
Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարին եւ վարչապետ Նավազ Շարիֆը արդեն խստորեն դատապարտել են ահաբեկչությունը:



























