Ռուսաստանի դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայի եւ Լենինգրադի մարզերում օգոստոսի 9-ից ավելանում են աշխատանքային միգրանտների նկատմամբ կիրառվող տուգանքները, եթե նրանք խախտում են Ռուսաստանում իրենց աշխատանքի կամ բնակվելու կանոնները: Խստացվում են նաեւ նման անձանց արտաքսելու կանոնները:

Եթե օտարերկրացին խախտել է Ռուսաստանում գտնվելու կամ միգրացիոն գրանցման կանոնները, նրան կարող են տուգանվել 5-7 հազար ռուբլով եւ արտաքսել երկրից: Ռուսաստանի այլ շրջաններում նմանատիպ խախտումների համար տուգանքը կազմում է 2-5 հազար ռուբլի, գրում է BFM.RU-ն: