«Տոտո» հոլդինգը պատրաստակամություն է հայտնել ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Տոտո» հոլդինգի փոխնախագահ Պաոլո Դոիսինին: Հնդիպմանը մասնակցել են նաեւ «Սուարդի Իտալիա» ընկերության ներկայացուցիչները եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

«Տոտո» հոլդինգի փոխնախագահ Պաոլո Դոիսինին վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության գործունեության ուղղությունները: Նա, մասնավորապես, նշել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է ճանապարհաշինության, էներգետիկայի, ավիացիայի եւ երկաթգծի ոլորտներում ու հետաքրքրված է հիշյալ ուղղություններով Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ բնագավառներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաեւ հանդիպումներ կազմակերպել այդ ոլորտների ներկայացուցիչների հետ: