Ամերիկյան եւ հիբրիդային խաղողի տեսակներից պատրաստված գինու նկատմամբ արգելքը  2015թ-ից կհետաձգվի մինչեւ 2017թ-ը:  «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրինագիծը հավանություն արաժանացավ  կառավարության այսօրվա նիստում:

Ըստ օրենքի, Հայաստանում արգելվում է  ամերիկյան եւ հիբրիդ խաղողի տեսակների, ինչպիսեք են «Իզաբելա», «Օթելլո» սորտերը, աճեցումը: Արգելվում է այդ տեսակներից  գինի պատրաստել աշխարհագրական նշումով: Արգելքը չի տարածվում մի քանի տեղական տեսակների վրա ` «Կարմրահյութ», «Չարենց» եւ «Մեղրաբույր»:

Նշենք, որ ամերկյան եւ հիբրիդային խաղողի տեսակները  1979 թ-ից արգելված են նաեւ Եվրամիությունում, իսկ Ֆրանսիան դրանցից հրաժարվել է դեռ 1934 թ-ից:  Պատճառներից մեկն  այդ տեսակներում վայրի  մորու ուժեղ համն է, ինչպես նաեւ տոքսիկ մենթոլի առկայությունը պատրաստի գինու մեջ:

2008թ-ին ընդունված օրենքով խաղողի նման տեսակների օգտագործումը  հայկական աշխարհագրական նշումով գինու պատրաստման մեջ արգելվում էր 2015 թ-ից: Այդ արգելքը նախատեսվում է հետաձգել մինչեւ  2017 թ-ը: