Ճապոնիայում նախորդ օրը արեւային հարված ստացած 1 228 մարդ է տեղափոխվել հիվանդանոց. նրանցից 11-ն անգիտակից վիճակում են՝ վիճակը ծանր է: Պատճառն աննախադեպ տապն է:
Հուլիսի 10-ին ճապոնական 47 պրեֆեկտուրաներից 35-ում ջերմաստիճանը անցել է 35 աստիճանից: Յամանասի պրեֆեկտուրայում ջերմաստիճանի սանդղակը ցույց է տվել 39,2 աստիճան: Տոկիոյում արդեն 4-րդ օրն է, ջերմաստիճանը 35 աստիճան է, հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ուժեղ շոգը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ, որից հետո այն մի փոքր կթուլանա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը հայտնել է, որ հուլիսի առաջին կեսին երկրում ջերմաստիճանը ամենաբարձրն է եղել 1961 թվականից ի վեր, երբ սկսել են հետեւել եղանակին:
Այս ամսվա ընթացքում Ճապոնիայում տապից մահացել է 6, հիվանդանոց է տեղափոխվել 4 հազար ճապոնացի:



























