Ոստիկանությունը հաստատել է Լյակ-Մեժանտիկ կանադական քաղաքում երկաթուղային ողբերգության արդյունքում 20 մարդու մահը: Ճանաչել հաջողվել է միայն մեկ մարդու: Անհայտ կորած է համարվում 50 մարդ: Ավելի վաղ հաղորդվել է 15 զոհերի մասին:

Կանադայում նավթ տեղափոխող գնացքի պայթյունի վայրում եւս երկու դիակ են գտել http://news.am/arm/news/161784.html

 Montreal, Maine and Atlantic Railway տրանսպորտային ընկերության նախագահ Էդ Բարքհարդը հայտարարել է, որ միջադեպի հավանական պատճառը կարող էր լինել մեքենավարի անփութությունը, քանի որ վերջինս բավարար քանակությամբ արգելակներ չի տեղադրել: Կասկածյալն արդեն ձերբակալվել է, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Հիշեցնենք, որ ականատեսների վկայությամբ, գնացքը 11կմ անցել է մթության մեջ առանց ազդանշանային լույսերը միացնելու, մինչեւ հասել է 101 կմ/ժ արագության եւ դուրս եկել ռելսերից:

73 ցիստեռն նավթ տեղափոխող գնացքի վթարը տեղի է ունեցել հուլիսի 6-ին` Լյակ-Մեժանտիկ քաղաքում` Մոնրեալից 250 կմ հեռավորությամբ: Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է մոտակա տների վրա եւ հանգցվել միայն 2 օր անց: Քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:

Կանադայում նավթ տեղափոխող գնացքի վթարի հետեւանքով ողջ քաղաքը հրդեհվել է