Թաիլանդի մայրաքաղաքում ռուսաստանցու են ձերբակալել, որի մոտ բանկային կեղծ քարտեր են եղել: Տղամարդը կեղծ քարտերն օգտագործել է եվրոպական մի շարք բանկերի հաճախորդների դրամական միջոցները կանխիկացնելու համար:
Խաբեբան Բանգկոկ է ժամանել հուլիսի 6-ին, հայտնում է fedpress.ru-ն:
Սերգեյ Աֆանասեւը ձերբակալվել է հյուրանոցներից մեկում: Ոստիկանները նրա համարում 129 պլաստիկ քարտեր են հայտնաբերել եւ սքիմեր՝ ուրիշների քարտերից տեղեկություններ հաղորդող հատուկ սարք:
Քննությունը կարծում է, որ խաբեբան միայնակ չի գործել: Բանգկոկում նա հասցրել է 6 գործողություն իրականացնել, սակայն խոշոր գումարներ նրա մոտ չեն գտել:

























