Մեքսիկացի շինարարները, որոնք արեւելյան Վերակրուս նահանգի տարածքում պահեստային համակարգ են կառուցել, հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել են հին բնակավայրի փլատակներ, որն, ինչպես ավելի ուշ է պարզվել, կառուցվել է մոտ 2 հազար տարի առաջ:

Տեղանք ժամանած մասնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են 12 մետրանոց բուրգ, ինչպես նաեւ 30 երեխաների գերեզմաններ: Հին բնակավայրի տեղում հայտնաբերվել են նաեւ մարդկանց կավե արձանիկներ ու կենդանիների ու ձկների մնացորդներ, այդ թվում` ավելի քան 10 հազար տարի առաջ անհետացած մեգալոդոն շնաձկան ատամներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հնագետներն առայժմ չեն ավարտել հնագույն բնակավայրի տարածքում տարվող աշխատանքները: Մինչ այդ, բանվորներին արդեն «թույլ են տվել» շարունակել պահեստների կառուցումը: Ճիշտ է, նախագիծը ստիպված են եղել էապես փոփոխել. համալիրի տարածքում կստեղծվի թանգարան, որտեղ այցելուները կկարողանան տեսնել հետաքրքիր հնագիտական գտածոներ: