10 ամսական Բարբարա Ռաֆալյանցի ընտանիքն անվստահություն է հայտնել ՆԳՆ-ի քննությանը եւ կրկին պահանջել գործը փոխանցել դատախազություն:
«Մենք չենք վստահում քննիչներին: Եթե Ղարիբաշվիլիի քննիչները չեն կարողանում հետաքննել գործը, թող այն փոխանցեն դատախազություն: Բայց մեզ այս հարցում մերժեցին Ղարիբաշվիլին ասաց, որ քննում են գործը, բայց ինչի՞ հիման վրա է դա ասում, եթե մենք զանգահարում ենք քննիչներին, իսկ նրանք ոչ մի հուսադրող բան չեն ասում», - լրագրողներին հայտնել է մահացած երեխայի մայր Տատիա Մեկերիշվիլին:
Նա նաեւ ՆԳՆ-ին մեղադրել է նրանում, որ ընտանիքի անդամներին ստի դետեկտորով հարցաքննության են տարել խաբեության միջոցով:
«Մենք ոչ մի դեպքում չէինք համաձայնի, բայց մեզ ասացին, որ կառավարությունից մարդ է ուզում մեզ տեսնել: Մեզ խաբել եւ ստի դետեկտորով ստուգել են», - նշել է Բարբարա Ռաֆալյանցի մայրը:
«Ինտերպրեսս Նյուզ»-ը ընտանիքի եւս մեկ անդամի՝ երեխայի տատիկի հետ են զրուցել: Թինա Մեկերիշվիլին հայտնել է, որ ՆԳՆ-ից արդեն ինն ամիս է սուտ խոստումներ են ստանում:
«Արդեն չեմ հավատում: 9 ամիս է՝ Ղարիբաշվիլին ասում է, որ նախկին իշխանությունները քննությունը փակուղի են տարել: Նրանք անընդհատ դա են կրկնում: Երբ մենք հանդիպեցինք նրա հետ, խոստացավ, որ երեք շաբաթից գործը կբացահայտի, բայց դա միայն խոստում էր: Հետաքրքիր է, ինչի հիման վրա է նախարարը հայտարարում, որ գործը շուտով կբացահայտվի: Հոգնել ենք սպասելուց», - ամփոփել է Թինա Մեկերիշվիլին:
Մեռած աղջկա ընտանիքը եւս մեկ անգամ Վրաստանի գլխավոր դատախազին կոչ է անում գործն իր վերահսկողության տակ առնել: Միաժամանակ ընտանիքը Վրաստանի վարչապետից ֆինանսական օգնություն է խնդրում գործին ՀԴԲ-ի քննիչներին ներգրավելու համար:
Հիշեցնենք, 10 ամսական Բարբարա Ռաֆալյանցի մարմինը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 30-ին, գտել էին կավե մեծ կարասում:



























