Մարտի 10-ի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի խորհրդարանի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսված են ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Մարտի 11-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարին: